Marca. Ռեալում սկսել են կասկածել Պոգբային ձեռք բերելու նպատակահարմարության մեջ

15:21 18.04.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը սկսել է կասկածել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու նպատակահարմարության մեջ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի ներկայացուցիչները վերջին ամիսների ընթացքում ուշադրությամբ հետևել են Պոգբայի խաղին և նրանց դուր չի եկել այն, որ ֆրանսիացին առանցքային խաղերում մեծ դերակատարություն չի ունենում ու «կարմիր սատանաներին» չի օգնում հաղթել:

Հաղորդվում է, որ «Ռեալի» ներկայացուցիչներին հատկապես դուր չի եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ երկու հանդիպումներում (0-1, 0-3) Պոգբայի խաղը: Բացի այդ, «Ռեալում» կարծում են՝ 150 միլիոն եվրոն, որը «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է իր ֆուտբոլիստի համար, չափազանց բարձր արժեք է:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալի» տրանսֆերային բյուջեն կազմելու է 400 միլիոն եվրո, և «սերուցքայինների» ղեկավարությունը չի ցանկանում այդքան շատ ծախսել միայն Պոգբայի տրանսֆերի համար:

Share |

Լրահոս

Loading...