Կապելո. Ամռանը Ռեալը տրանսֆերների վրա ծախսելու է 500 միլիոն եվրո

17:13 18.04.2019

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ տեղյակ է, թե առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալը» որքան գումար է ծախսելու:

«Իմ աղբյուրները տեղեկացրել են, որ «Ռեալը» 500 միլիոն եվրո է նախատեսել տրանսֆերների համար: Ես վերջերս Բարսելոնայում էի և հանդիպեցի ծանոթիս հետ, որն այժմ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում «Ռեալում»: Ակումբի ուշադրության կենտրոնում երեք-չորս հիանալի հարձակվող կա, սակայն Զինեդին Զիդանն է որոշելու՝ ում գնել»,- Կապելոյի խոսքը մեջբերել է Sky Italia-ն:

Share |

Լրահոս

Loading...