Մուսա Սիսոկո. Պատահական իմացա, որ դուրս ենք եկել կիսաեզրափակիչ

19:13 18.04.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն պատմել է, թե ինչպես է իմացել իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին.

«Ես պահեստայինների նստարանին էի ու տեսա գոլը, որից հետո հաշիվը դարձավ 5:3: Այնքան զայրացա, որ գնացի հանդերձարան, որտեղ ես միայնակ էի ու չկար հեռուստացույց: Մտքումս միայն պայքարից դուրս մնալն էր, այնուհետև եկավ ակումբի ներկայացուցիչներից մեկն ու ասաց. «Անհավանական է, բայց մենք արեցինք դա»:

Ես անակնկալի եկա, բայց նա ասաց, որ Սթերլինգի գոլը չեն արձանագրել ու մենք կիսաեզրափակչում ենք: Ես միանգամից մոռացա վնասվածքիս մասին ու վազեցի խաղադաշտ՝ պատմական պահը բաց չթողելու ու թիմակիցներիս հետ հաջողությունը տոնելու համար»,- Սիսոկոյի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Share |

Լրահոս