Տեր Շտեգենն ընթերցել է Սուլշերի՝ Ռեշֆորդին ուղարկած գրությունը (տեսանյութ)

16:38 18.04.2019

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» (3-0) պատասխան հանդիպման ժամանակ կատալոնական թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ընթերցել է «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի համար նախատեսված գրությունը:

Հանդիպման ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը տակտիկական գրություն է ուղարկել Ռեշֆորդին: 21-ամյա անգլիացին մարզչի հրահանգներին ծանոթանալուց հետո թուղթը գցել է խաղադաշտում, ինչը չի վրիպել «Բարսելոնայի» դարպասապահի ուշադրությունից:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ՄՅՈւ-ի հետ դիմակայությունում հաղթեց ընդհանուր 4-0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ խաղալու է «Լիվերպուլի» հետ:

Share |

Լրահոս