Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերի անցկացման օրերը

14:10 18.04.2019

ՈւԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի խաղերի անցկացման օրերը:

Կառույցի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ կիսաեզրափակիչ փուլի «Տոտենհեմ»-«Այաքս» առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին, Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը նախանշված է մայիսի 8-ին, Ամստերդամի «Յոհան Կրույֆ Արենայում»:

«Բարսելոնա»-«Լիվերպուլ» զույգի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 1-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 7-ին, «Էնֆիլդում»:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչում «Տոտենհեմը» հաղթահարել է «Մանչեսթեր Սիթիի» արգելքը, «Այաքսը»՝ «Յուվենտուսի», «Բարսելոնան»՝ «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ «Լիվերպուլը»՝ «Պորտուի»:

Share |

Լրահոս

Loading...