ԱՊԼ-ն գերազանցել է Չեմպիոնների լիգայում Իսպանիայի առաջնության ռեկորդը

13:27 18.04.2019

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Տոտենհեմ Հոտսպուրը» կարողացավ հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ:

Լոնդոնյան թիմը պատմության մեջ առաջին անգամ է խաղալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Այսպիսով, Անգլիայի Պրեմիեր լիգան գերազանցել է Իսպանիայի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երբևէ հանդես եկած թիմերի քանակով ռեկորդը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Անգլիան ներկայացրել են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիդսը» և «Տոտենհեմը»: Իսպանական թիմերից Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղացել են «Ռեալը», «Բարսելոնան», «Վալենսիան», «Աթլետիկոն», «Վիլյառեալը» և «Դեպորտիվոն»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» խաղալու է «Լիվերպուլի» հետ, իսկ «Տոտենհեմը»՝ «Այաքսի»:

Share |

Լրահոս

Loading...