Վան Դեյկը՝ Մեսսիին կանգնեցնելու մասին. Չգիտեմ, դժվար է լինելու

21:04 18.04.2019

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլը» մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Անգլիական ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսիիին կանգնեցնելու մասին.

«Ես չգիտեմ, տեսնենք: Հիանալի հանդիպումներ են լինելու բոլորի համար: Ակնհայտ է, որ մենք անչափ երջանիկ ենք կրկին կիսաեզրափակչում հայտնվելու համար: Սա միակ բանն է, որ կարող եմ ասել: Կարևորն այն է, որ ամեն ինչ անենք միասնական: Դժվար է լինելու: Ես կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. տեսնենք՝ ինչպես կստացվի»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է Goal-ը:

Share |

Լրահոս