Ալաշկերտ-Արարատ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:09 19.04.2019

Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ տուրը, որի շրջանակում այսօր` ապրիլի 19-ին, 3 հանդիպում կկայանա:

Ժամը 15:00-ին մեկնարկելիք խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»: Հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.

«Ալաշկերտ». 55. Օգնյեն Չանչարևիչ, 3. Տարոն Ոսկանյան, 22. Հրայր Մկոյան, 11. Ղուկաս Պողոսյան, 8. Գագիկ Դաղբաշյան, 13. Դենիս Թումասյան, 15. Ուրոշ Նենադովիչ, 17. Արտակ Եդիգարյան, 20. Արթուր Եդիգարյան, 21. Արտակ Գրիգորյան, 10. Էդգար Մանուչարյան:

Պահեստայիններ. 1. Հենրի Ավագյան, 6. Գորան Անտոնիչ, 5. Դանիել Ստոյկովիչ, 12. Դանիլո Սեկուլիչ, 4. Մլադեն Զելկովիչ, 2. Ջոել Դամահու, 9. Սիլվա Գլաուսիո:

Գլխավոր մարզիչ` Աբրահամ Խաշմանյան:

«Արարատ». 23. Միխայիլ Պետրուշենկով, 3. Մատվեյ Գույգանով, 4. Կևին Նտիկա Բոնդոմբե, 23. Աբուբաքար Գասամա, 20. Ռաֆայել Սաֆարյան, 5. Վարդան Արզոյան, 23. Դեյան Վուկումանովիչ, 18. Սիմ Վունսուբ, 9. Անդրեյ Յակովլև, 17. Զավեն Բադոյան, 11. Արտյոմ Սիմոնյան:

Պահեստայիններ. 1. Սուրեն Ալոյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 14. Վահե Չոփուրյան, 19. Մագոմեդ Աբիդիմով, 10. Ռազմիկ Հակոբյան,8. Օրբելի Համբարձումյան, 7. Գոռ Պողոսյան:

Գլխավոր մարզիչ` Տիգրան Եսայան:

Նշենք` «Ալաշկերտն» առաջին հանդիպումը կանցկացնի Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ` առաջին իսկ խաղում մրցելով իր նախկին թիմի` «Արարատի» դեմ:

Այս հանդիպումից առաջ «Ալաշկերտը» 40 միավորով գտնվում է 4-րդ տեղում, իսկ «Արարատը» 15 միավորով եզրափակում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:

Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ՀՖՖ-ի` յութուբի պաշտոնական ալիքում:

Share |

Լրահոս