Ալաշկերտը հաղթեց Արարատին Խաշմանյանի վերադարձից հետո առաջին խաղում (տեսանյութ)

16:49 19.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը:

Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին հեռահար փայլուն հարվածով բացել է «Ալաշկերտի» 25-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը: Իսկ ալաշկերտցիների առավելությունը 22-րդ րոպեին կրկնապատկել է փոխարինման մտած Ջոել Դամահուն` ձախ եզրից հետևած փոխանցումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկելով «Արարատի» դարպասը:

Նշենք` Դամահուն Պողոսյանի գոլի դրվագում էլ գոլային փոխանցման հեղինակ էր գրանցել:

«Ալաշկերտն» առաջին հանդիպումն էր անցկացնում թիմ վերադարձած Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» իր միավորներով հավասարվել է «Բանանցին» (43) ու կիսում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Արարատը», որն այսօր հանդես էր գալիս Տիգրան Եսայանի գլխավորությամբ, շարունակում է եզրափակել աղյուսակը` 15 միավորով:

Share |

Լրահոս

Loading...