Անչելոտի. Արսենալի հետ խաղը 30 րոպե տևեց. գոլից հետո ամեն ինչ վերջացավ

12:46 19.04.2019

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը (0:1) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում:

«Հանդիպումը 30 րոպե տևեց: Դժվար էր: «Նապոլին» երկու լավ պահ ստեղծեց: Եթե գոլ խփեինք, ծանր իրավիճակից դուրս գալու ելք կգտնեինք: Երբ «Արսենալը» գոլ խփեց, ամեն ինչ վերջացավ, մենք կախեցինք գլուխներս:

Վերջին շրջանում մեզ չի հերիքում հարձակման սրությունը: Մենք ավելի դանդաղ ենք գործում, ավելի կանխատեսելի, ինչը խնդիրներ է ստեղծում»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հիշեցնենք` Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղն ավարտվել էր տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով:

Այսպիսով, «Արսենալը» դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Վալենսիայի» հետ: Հանդիպումները կկայանան մայիսի 2-ին և 9-ին: Կիսաեզրափակչի մյուս խաղում կմրցեն «Չելսին» և «Այնտրախտը»:

Share |

Լրահոս