Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Լոռիին (տեսանյութ)

17:58 19.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց «Լոռիին»: 

Վարդան Մինասյանի թիմը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, ինչի արդյունքում ամրապնդեց դիրքերն առաջին հորիզոնականում:

Առաջին կեսում «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Ուգոչուկվուն, որը հիանալի օգտվեց մրցակցի դարպասապահ Արսեն Սիուկաևի անվստահ խաղից: Հանդիպման վերջնամասում՝ 84-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» առավելությունը խոշոր դարձրեց փոխարինման դուրս եկած Անտոն Կոբյալկոն:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 46 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնող «Ալաշկերտին» և «Բանանցին» գերազանցելով 3 միավոր: «Լոռին» մնաց 68 միավորով՝ 5-րդ տեղում:

Բարձրագույն խումբ, 28-րդ տուր

«Արարատ-Արմենիա»-«Լոռի»՝ 3-0
Գոլերը՝ Ուգոչուկվու 5՛, 33՛, Կոբյալկո 84՛

Share |

Լրահոս

Loading...