Արարատը տուգանվել է դաշտ ներխուժած երկրպագուի համար

12:34 19.04.2019

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԲԽ-ի 26-րդ տուրի` «Արարատ»-«Փյունիկ» (1:1) խաղի այն դրվագը, երբ հանդիպման 51-րդ րոպեին խաղադաշտ է ներխուժել երկրպագու՝ ձեռքին բռնած ինչ-որ պաստառ: Խաղն, արդյունքում, դադարեցվել է 1 րոպեով:

Մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն որոշվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30 հազար դրամով:

Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Share |

Լրահոս