Արարատ-Արմենիա - Լոռի. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:07 19.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Արարատ-Արմենիան» այսօր հյուրընկալելու է «Լոռիին»: Հանդիպումը մեկնարկելու է 16:00-ին:

Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.

«Արարատ-Արմենիա». 33. Դմիտրի Աբակումով, 2. Սերխիո Գոնսալես, 15. Դմիտրի Գուզ, 29. Վլադիմիր Խոզին, 6 Գեորգի Պաշով, 4. Ալեքսեյ Պուստոզյորով, 63. Ալֆոնսո Կասսե, 93. Ալեքս Ջունիոր, 94. Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես, 7. Արմեն Նահապետյան, 99. Լուիս Ուգոչուկվու:

Պահեստայիններ. 44. Ստեֆան Ցուպիչ, 21. Ալեքսանդր Դամչևսկի, 22. Արթուր Դանիելյան, 8. Գոռ Մալաքյան, 17. Ջիովանի Մարտինես, 32. Անտոն Կոբյալկո:

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան:

«Լոռի». 77. Արսեն Սիուկաև, 2. Նանա Անտվի, 18. Արտյոմ Խաչատուրով, 22. Հայկ Իշխանյան, 3. Ալեքս Կակուբա. 8. Արամ Քոչարյան, 17. Ուգոչուկվու Իվու, 99. Ռուդիկ Մկրտչյան, 10. Ալիյու Իսահ, 26. Սանդի Ումարու, 97. Ջոնել Դեսիրե:

Պահեստայիններ. 33. Դանիլո Ռյաբենկո, 4. Մուրադ Ասատրյան, 7. Վլադիմիր Բաբայան, 9. Դարկո Ենոք, 11. Ալեքսանդրու Օսիպով, 15. Դեու Դոսա Օլատունջի, 27. Կոբենան Աջումանի:

 Գլխավոր մարզիչ` Արթուր Պետրոսյան:

Այս հանդիպումից առաջ Վարդան Մինասյանի թիմը 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լոռին» 38 միավորով 5-րդ տեղում է:

Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ՀՖՖ-ի` յութուբի պաշտոնական ալիքում:

Share |

Լրահոս