Հայ սուսերամարտիկները ձեռնունայն են վերադարձել ԱԱ-ից

17:18 19.04.2019

Լեհական Տորոն քաղաքում ապրիլի 8-14-ը տեղի է ունեցել սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մեկնել էր 6 մարզիկով՝ Սեդա Գևորգյան (ճկասուսեր), Սվետլանա Եսայան (խոցասուսեր), Համլետ Մխոյան (ճկասուսեր), Ալիկ Նավասարդյան (խոցասուսեր), Հովհաննես Մուրադյան(խոցասուսեր), Նարեկ Ավագյան (խոցասուսեր):

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ առավել հաջող հանդես է եկել Ալիկ Նավասարդյանը, որը խմբային փուլում ունեցել է 2 հաղթանակ և անցել հաջորդ փուլ, այնտեղ ևս մեկ հաղթանակ է տարել, այնուհետև դուրս է մնացել պայքարից:

Նշենք, որ խոցասուսեր մրցաձևում աշխարհի առաջնությանը մասնակցել է մոտ 140 սուսերամարտիկ:

Share |

Լրահոս

Loading...