Շիրակն ու Բանանցը ոչ-ոքի խաղացին Գյումրիում

17:49 19.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալեց «Բանանցին»:

Թիմերը հաղթողին չորոշեցին՝ հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:

Այս խաղից հետո «Բանանցն» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը. նույնքան միավոր ունի նաև «Ալաշկերտը», որն այսօր 2-0 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: 

Վարդան Բիչախչյանի թիմն այս ոչ-ոքիից հետո ունի 31 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Բարձրագույն խումբ, 28-րդ տուր
«Շիրակ»-«Բանանց»՝ 0:0

Share |

Լրահոս

Loading...