Ֆիորենտինան 1.5 մլն եվրո է հատկացրել Աստորիի ընտանիքին

17:01 19.04.2019

«Ֆիորենտինան» 1.5 մլն եվրո է տրամադրել թիմի նախկին պաշտպան Դավիդե Աստորիի ընտանիքին, հայտնում է Football Italia-ն:

Ակումբի` նախորդ տարվա ֆինանսական հաշվետվության մեջ հատուկ ֆոնդ կա ֆուտբոլիստի ընտանիքին օգնելու համար:

31-ամյա Աստորին, հիշեցնենք, կյանքից հեռացել է 2018 թվականի մարտի 4-ին «Ուդինեզեի» հետ արտագնա խաղի նախօրեին` հյուրանոցում, բրադիառիթմիայից: Դա սրտի ռիթմի խախտման տեսակ է, որի ընթացքում սրտխփոցը պարբերաբար դանդաղում է, իսկ սիրտը կանգ է առնում:

«Ֆիորենտինայի» ավագի հոգեհանգստի արարողությունը կայացել էր մարտի 8-ին Սանտա-Կրոչեում: Ակումբը շրջանառությունից հանել է 13 համարի մարզաշապիկը: Իտալիայի առաջնության 26-րդ տուրի բոլոր հանդիպումները դադարեցվել էին 13-րդ րոպեին` ի հիշատակ Աստորիին:

Share |

Լրահոս