ԵԱ. 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները 3 հաղթանակ են տարել

10:37 19.04.2019

Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում հանգստյան օրվանից հետո տեղի է ունեցել 7-րդ տուրը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Սպիտակ խաղաքարերով հանդես եկած Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են, իսկ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Էլինա Դանիելյանը հավաքել է 5 միավոր և մեկ միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան): Լիլիթ Մկրտչյանն ունի 4.5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 4-ական:

Share |

Լրահոս

Loading...