Վետերանների Հայաստանի հավաքականը տոնել է 3-րդ հաղթանակը

14:52 19.04.2019

Հունաստանում շարունակվող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում երեկ տեղի ունեցավ 3-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Իսրայելի հավաքականը:

Մրցախաղում մեր հավաքականը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանը և Կարեն Մովսիսյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը և Արշակ Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ:

3-րդ տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Հայաստանի և ԱՄՆ-ի հավաքականները:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ:

Share |

Լրահոս