Դավիդ Լուիսը լուսանկար է հրապարակել Սլավիայից իր նմանակի հետ

16:15 19.04.2019

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Սլավիայի» հետ պատասխան խաղից հետո լուսանկար է հրապարակել չեխական ակումբում իր նմանակի` կիսապաշտպան Ալեքս Կրալի հետ:

«Չելսի»-«Սլավիա» հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին Լոնդոնում և ավատվել է տանտերերի` 4:3 հաշվով հաղթանակով:

«Հիանալի էր տեսնել քեզ, ընկերս: Աստված թող օրհնի քեզ: Չեմ կասկածում, որ դու հիանալի ֆուտբոլիստ կդառնաս: Շարունակիր նույն ոգով: Հաջողություն եմ մաղթում»,- գրել է բրազիլացին Instagram-ում:

Քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Չելսին» ևս հաղթել էր (1:0), ու դուրս եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Այնտրախտի» հետ:

Share |

Լրահոս