Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

10:17 19.04.2019

Ավարտվել են Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերը: Հաջորդ փուլ են անցել «Վալենսիան», Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը», ինչպես նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի զույգերն են` 

«Արսենալ»-«Վալենսիա»

«Այնտրախտ»-«Չելսի»

1/2 եզրափակչի առաջին խաղերը թիմերը կանցկացնեն մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 9-ին: Դիմակայությունների հաղթողները կմրցեն եզրափակչում, որը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում:

Հիշեցնենք` քառորդ եզրափակչում «Վալենսիան» երկու խաղում ուժեղ գտնվեց «Վիլյառեալից» (3:1. 2:0), «Արսենալը» երկու անգամ հաղթեց «Նապոլիին» (2:0, 1:0), «Չելսին» հաղթե Պրահայի «Սլավիային» (1:0, 4:3) , իսկ «Այնտրախտը» արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ հաղթահարեց Լիսաբոնի «Բենֆիկայի» արժեքը (2:4, 2:0):

Share |

Լրահոս

Loading...