Ղուկաս Պողոսյանի ֆանտաստիկ գոլն Արարատի դարպասը (տեսանյութ)

15:25 19.04.2019

«Ալաշկերտի» 25-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը փայլուն գոլի հեղինակ է դարձել Բարձրագույն խմբի 28-րդ տուրի` «Արարատի» հետ տնային խաղի արդեն 5-րդ րոպեին:

Հեռահար գեղեցիկ գոլով Պողոսյանն առաջ է մղել իր թիմին` բացելով հանդիպման հաշիվը:

Նշենք` Պողոսյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունում վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել անցած տարվա սեպտեմբերի 19-ին` գրավելով «Փյունիկի» դարպասը: Ընդհանուր առմամբ սա 25-ամյա ֆուտբոլիստի 3-րդ գնդակն էր ընթացիկ առաջնությունում:

Հավելենք` «Ալաշկերտն» արդեն 2-0 հաշվով է հաղթում: Ձախ եզրից հետևած փոխանցումից հետո փոխարինման մտած Ջոել Դամահուն է գլխի հարվածով երկրորդն գնդակն ուղարկել «Արարատի» դարպասը:

Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

Share |

Լրահոս

Loading...