Եվրոպա լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

11:23 19.04.2019

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, որոնք հավակնում են Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:

Հավակնորդների թվում են «Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը, «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, «Սլավիայի» կիսապաշտպան Պետր Շեվչիկն ու «Վալենսիայի» պաշտպան Անտոնիո Լատորեն:

Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ

«Չելսի»-«Սլավիա»` 4:3

«Այնտրախտ»-«Բենֆիկա»` 2:0

«Նապոլի»-«Արսենալ»` 1:0

«Վալենսիա»-«Վիլյառեալ»` 2:0

Պեդրոն դուբլի հեղինակ է դարձել «Սլավիայի» հետ խաղում, Կոստիչը գոլ է խփել «Բենֆիկային», Շեվչիկի ակտիվում դուբլ կա, ինչօես նաև գոլային փոխանցում, իսկ Լատորեն բացել է հաշիվը «Վիլյառեալի» հետ խաղում:

Մրցաշարի կիսաեզրափակչում «Արսենալը» կմրցի «Վալենսիայի» հետ, իսկ «Չելսին»` «Այնտրախտի»:

Share |

Լրահոս

Loading...