Հայտնի է, թե որքան բաց կթողնի Արսենալի կիսապաշտպանը

20:47 19.04.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ կայացած խաղում ազդրի վնասվածք է ստացել:

Ինչպես տեղեկացնում է London Evening Standard-ը, ուելսցին բաց կթողնի 3 շաբաթ:

Այդպիսով, վատագույն դեպքում Ռեմսին կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպմանը կամ Եվրոպա լիգայի եզրափակչին, եթե «զինագործները» կարողանան հասնել մինչ այդ փուլը:

Հիշեցնենք, որ Ռեմսին նախնական պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ և ամռանը կմիանա «ծեր սինյորայի» ճամբարին ազատ գործակալի կարգավիճակով: 

Share |

Լրահոս