Ռոնալդուն Յուվենտուսի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

21:31 19.04.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է ակումբի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ:

Այդ մրցանակը 34-ամյա պորտուգալացին ստացել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ պատասխան խաղի համար: 0:2 հաշվով զիջելուց հետո «ծեր սինյորան» կարողացել է 3:0 հաշվով հաղթել մրցակցին և դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ: Ռոնալդուն պատասխան խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

«Յուվենտուսը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից՝ զիջելով Ամստերդամի «Այաքսին», սակայն դա տեղի է ունեցել արդեն ապրիլին:

Ա Սերիայի շրջանակում պորտուգալացին մարտին «Յուվենտուսի» կազմում միայն մեկ խաղի է մասնակցել: «Նապոլիի» դեմ խաղում պորտուգալացին աչքի չի ընկել ակտիվ գործողություններով:

2018/19թթ. մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 38 խաղի՝ դառնալով 26 գոի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս