Սանեն և Ժեզուսը դժգոհ են. նրանք կարող են լքել Ման. Սիթին

23:35 19.04.2019

«Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել թիմի մի քանի ֆուտբոլիստից, գրում է Tribal Football-ը՝ հղում անելով El Chiringuito-ն:

Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակների» միանգամից 7-8 ֆուտբոլիստներ դժգոհ են և պատրաստվում են լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում:

Նրանց թվում են կիսապաշտպան Լերոյ Սանեն և հարձակվող Գաբրիել Ժեզուսը: Երկու ֆուտբոլիստներն էլ կարծում են, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ քիչ խաղաժամանակ է տրամադրում նրանց:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սանեն մասնակցել է ԱՊԼ-ի 27 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 22-ամյա Ժեզուսը մասնակցել է 26 խաղի, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...