Սարին կարիերայում առաջին անգամ դուրս է եկել եվրագավաթների կիսաեզրափակիչ

10:49 19.04.2019

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» ընդունել է Պրահայի «Սլավիային»: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում և ավարտվել է տանտերերի` 4:3 հաշվով հաղթանակով:

Առաջին խաղում լոնդոնցիները 1:0 հաշվով հաղթանակ էին տարել: Այսպիսով, ԵԼ-ի կիսաեզրափակիչ է դուրս եկել Մաուրիցիո Սարիի թիմը, իսկ «Սլավիան» լքել է պայքարը:

60-ամյա իտալացի մասնագետը կարիերայում առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթների կիսաեզրափակիչ: ԵԼ-ի 1/2 եզրափակչում «Չելսիի» մրցակիցը կլինի Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»: Կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն «Արսենալն» ու «Վալենսիան»:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Չելսին» 5-րդ տեղն է զբաղեցնում 66 միավորով: Լոնդոնցիները մեկ խաղ ավելի են անցկացրել մրցակիցներից:

«Նապոլիի» կազմում Սարին երկու անգամ դարձել է Իտալիայի առաջնության արծաթե մեդալակիր, ևս մեկ անգամ` բրոնզե: Նա «Չելսին» գլխավորել է անցած տարվա հունիսին:

Share |

Լրահոս

Loading...