Վինիսիուսը ծանր վնասվածք է հասցրել իր թիմակցին

22:47 19.04.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարող օգնել իր թիմին վնասվածքի պատճառով:

23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ՝ բախվելով Վինիսիուս Ժունիորին, գրում է AS-ը:

Օդրիոսոլան «Ռեալի» վերջին խաղերում կատարում էր աջ պաշտպանի պարտականությունները:

Ընթացիկ մրցաշրջանում Օդրիոսոլան մասնակցել է Իսպանիայի առաջնության 14 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալը» Լա Լիգայի 32 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: 

Share |

Լրահոս

Loading...