Էրեդիվիզիեն ընդառաջում է Այաքսին. ամստերդամյան ակումբը հանգստանալու կարիք չի զգա

20:01 19.04.2019

Հոլանդիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (KNVB) կհետաձգի Ազգային առաջնության 33-րդ տուրի հանդիպումներն «Այաքսի»՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու պատճառով: 

Ինչպես հաղորդում է Goal-ը, մրցաշրջանի խաղացանկը կազմելու ժամանակ KNVB-ն չի պատկերացրել, որ հոլանդական ինչ-որ ակումբ կկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Ֆեդերացիան որոշել է ընդառաջել Էրիկ Տեն Հագի թիմին: 

34-րդ տուրի խաղերը տեղի կունենան մայիսի 12-ին, իսկ 33-րդ տուրի խաղերը՝ մայիսի 15-ին: KNVB-ն փոխել է տուրերի թվերը, որպեսզի 33-րդը տեղի չունենա 34-ից հետո: 

Հիշեցնենք, որ «Այաքսի» և «Տոտենհեմի» միջև հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 8-ին: 

Share |

Լրահոս