4 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

20:34 19.04.2019

Բռցնքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ներկայացուցիչները հաջող մրցելույթներ են ունենում Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարում, որը բավականին ուժեղ կազմ է հավաքել:

Այս մասին տեղեկացնում է բռցնքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկներից բացի մրցաշարին մասնակցում են Ուկրաինայի, Մոլդովայի, Ալժիրի, Հունգարիայի, Ավստրիայի, Լատվիայի և Իսրայելի ուժեղագույն բռնցքամարտիկները:

Մրցավայր մեկնած բոլոր 6 հայ բռնցքամարտիկները հայրենիք կվերադառնան մեդալով՝ ընդ որում նրանցից 5 դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար:

Կիսաերզափակիչում 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ ուկրաինացի Անդրեյ Եֆիմովիչի նկատմամբ:

56 կգ քաշային կարգում Ժիրայր Սարգսյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Օլեգ Չուլիաչեևի նկատմամբ, ով բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող է, իսկ 2014-ին եղել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:

Հայ մարզիկներից հաղթանակներ տոնեցին նաև 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 69 կգ Գուրգեն Մադոյանը:

Մեր մյուս մարզիկները Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը հավասար պայաքրում զիջեցին իրենց մրցակցիներին ու հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով, ընդ որում Ներսիսյանը կիսաեզրափակիչում 2:3 հաշվով զիջեց ուկրաինացի Վլադիսլավ Միխայիլով, ով բազմափորձ բռնցքամարտիկ է և հաջողության է հասել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչները կկայանան ապրիլի 20-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Share |

Լրահոս