ԵԼ. Չելսին, Այնթրախտն ու Վալենսիան դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

00:54 19.04.2019

Եվրոպայի լիգայի խաղարկությունում հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր զույգերը: 

Լոնդոնի «Չելսին» «Սլավիայի» հետ պատասխան խաղում հաղթանակ տոնեց 4:3 հաշվով՝ դիմակայությունում հաղթելով ընդհանուր 5:3 հաշվով:

 

«Այնթրախտը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Բենֆիկայի» նկատմամբ: Դիմակայությունում ընդհանուր հաշիվը դարձավ 4-4 ու մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ գերմանական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:

 

«Վալենսիան» էլ տանը 2:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»: Առաջին խաղում «չղջիկները» հաղթել էին 3:1 հաշվով: 

 

Հավելենք, որ կիսաեզրափակչում «Վալենսիան» կմրցի «Արսենալի» հետ, իսկ «Չելսին»՝ «Այնթրախտի»:

Share |

Լրահոս

Loading...