Կոստան ներողություն է խնդրել և վերսկսել մարզումները

17:33 19.04.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վերսկսել է մարզումները:

AS-ը հաղորդում է, որ այսօր ֆուտբոլիստը ներողություն է խնդրել թիմակիցներից և մարզչական անձնակազմից ու մարզվել ընդհանուր խմբի հետ: Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլիստը հրաժարվել էր մարզվել, քանի որ ակումբը տուգանել էր նրան Պրիմերայի շրջանակում «Բարսելոնայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար:

Հիշեցնենք, որ այդ խաղում մրցավարին վիրավորելու համար Լա Լիգայի կարգապահական հանձնաժողովն առաջնության 8 խաղով որակազրկել է Կոստային:

Share |

Լրահոս