Եվրո-2019-ին ընդառաջ. «ֆուտբոլային» վագոն՝ Երևանի մետրոպոլիտենում (տեսանյութ)

21:40 19.04.2019

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի կապակցությամբ ՀՖՖ-ն նոր անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին:

Անակնկալն այս անգամ կապված է Երևանի մետրոպոլիտենի հետ: Վագոններից մեկը «ֆուտբոլային» է դարձել:

Տեսանյութը՝ ստորև.

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանն առաջին անգամ կընդունի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը: Հանդիպումները կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական», «Բանանց» և Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում

Share |

Լրահոս

Loading...