Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

19:17 19.04.2019

Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն:

Իսպանացին քվեարկության շնորհիվ կարողացել է շրջանցել Ֆիլիպ Կոստիչին («Այնթրախտ»), Պյոտր Շևչիկին («Սլավիա») և Անտոնիո Լատորեին («Վալենսիա»):

Նշենք, որ Պեդրոն Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Սլավիայի» դեմ կայացած պատասխան խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս