Իկարդիի կինը հայտնել է ամուսնու վերջնական որոշման մասին

23:16 19.04.2019

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը՝ Վանդա Նարան, ով հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը, խոսել է իր ամուսնու տրամադրության մասին, ինչպես նաև հայտնել, որ վերջինս ևս մեկ մրցաշրջան կմնա «ներաձուրիների» ճամբարում: 

«Մաուրոն շարունակում է գոլեր խփել և առաջ շարժվել: Կարող եմ վստահորեն հայտնել, որ մենք ևս մեկ մրցաշրջան կանցկացնենք «Ինտերում»»,- Նարայի խոսքն է մեջբերում Calcio Mercato-ն՝ հղում անելով Verissimo ծրագրի եթերին: 

Հիշեցնենք, որ Իկարդին փետրվարին զրկվել էր «Ինտերի» ավագի թևկապից՝ իր և կնոջ կողմից «ներաձուրիների» հասցեին քննադատական խոսքեր հղելուց հետո: 

Share |

Լրահոս