Իրանում կանայք մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ դիտելու համար ստիպված են տղամարդ ձևանալ (լուսանկարներ)

18:44 19.04.2019

Իրանում ֆուտբոլի երկրպագուհիները ստիպված են լինում տղամարդ ձևանալ, որպեսզի կարողանան հայտնվել մարզադաշտում: Այս մասին գրում է Tert.am-ը: 

Օրերս The Guardian պարբերականն այդպիսի կանանցից մեկի մասին ֆոտոռեպորտաժ է հրապարակել:

Լուսանկարներում երևում է, թե ինչպես է երկրպագուհին վարսերը թաքցնում կեղծամի տակ, ինչպես նաև դեմքին մորուք նկարում և հատուկ դիմակ կրում:

Իրանում կանանց մուտքը մարզադաշտեր արգելվել է 1979թ.-ին՝ Իսլամական հեղափոխության ժամանակ: Այդ շրջանում նաև արգելվել է կանանց շրջել առանց գլխաշորի, պարել և երգել տղամարդկանց ներկայությամբ:

2018 թ.-ի հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իրանցի կանանց 39 տարվա մեջ առաջին անգամ թույլատրվել է մայրաքաք Թեհրանում գտնվող «Ազադի» մարզադաշտում դիտել Իրան - Իսպանիա ֆուտբոլային հանդիպումը:

Աշխարհի առաջնության ավարտից հետո նախկին արգելքները կրկին ուժի մեջ են մտել, ընդ որում՝ կանանց ոչ միայն արգելվում է ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվել, այլև մրցավար աշխատել, քանի որ երկրի իշխանությունները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նման աշխատանքի համար «չափազանց զգացմունքային» են համարում:

 

 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...