Ալեգրի. Ռոնալդուն Յուվենտուսի ապագան է

16:21 19.04.2019

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից:

Ըստ այդ հրապարակումների՝ Ռոնալդուն հիասթափվել է, որ «Յուվենտուսը» դուրս չի եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և մտադիր է հեռանալ՝ չնայած մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր ունի:

«Կրիշտիանուն «Յուվենտուսի» ապագան է: Նա հիանալի է հանդես եկել այս մրցաշրջանում և կշարունակի նույն ձև հանդես գալ նաև հաջորդում: Իհարկե, Կրիշտիանուն հիասթափված է, որ չենք կարողացել հաղթել «Այաքսին», սակայն նա հանգիստ է, ինչպես բոլորը»,- Ալեգրիի խոսքը մեջբերել է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել է 26 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս