Սուլշեր. Քննադատները չգիտեն, թե ինչ է կատարվում ՄՅՈւ-ում

18:34 19.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ ակումբի սկաուտներն ամեն ինչ անում են թիմին համապատասխան երիտասարդ տաղանդների գտնելու համար:

«Շատ քննադատություններ են եղել, թե «Մանչեսթեր Յունայթեդում» լավ չեն աշխատում երիտասարդ տաղանդների գտնելու ուղղությամբ, սակայն ես կասկածում եմ, որ այդ քննադատները գիտեն, թե ինչ է կատարվում ակումբում: «Մանչեսթեր Յունայթեդի» ենթակայության տակ մեծաթիվ սկաուտներ կան, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են լավ ֆուտբոլիստների գտնելու ուղղությամբ:

Համոզված եմ՝ ակումբն ամեն ինչ կանի ճիշտ ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: Ամռանը պայմանագրեր կկնքենք նրանց հետ, որոնք և՛ բնավորությամբ, և՛ որակներով, և՛ տրանսֆերային արժեքով համապատասխանում են մեզ: Երիտասարդ նորեկները պետք է հեռանկարային լինեն և երկար տարիներ հանդես գան ակումբում»,- Սուլշերի խոսքը մեջբերել է Sky Sports-ը: 

Share |

Լրահոս

Loading...