ԵԼ. Նապոլին ոչինչ չկարողացավ անել. Արսենալը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

00:55 19.04.2019

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» մրցում էր «Նապոլիի» հետ:

Առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին 2:0 հաշվով ու վստահ առավելությամբ մոտեցել պատասխան խաղին: 

Նեապոլում կայացած խաղում գոլային պահերն այնքան էլ շատ չէին: Էմերիի թիմը վստահ տեսք ուներ ու ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Հանդիման հաշիվը բացվեց 36-րդ րոպեին: Տուգանայինից կատարած հիանալի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը:

Խաղի մնացած ժամանակահատվածում «Նապոլին» անզոր տեսք ուներ: «Զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով ու ընդհանուր 3:0 հաշվով հաղթանակ տանելով դուրս եկան կիսաեզրափակիչ:

Հավելենք, որ կիսաեզրափակչում «Արսենալի» մրցակիցը կլինի «Վալենսիան»:

«Նապոլի»-«Արսենալ»՝ 0:1

Գոլը՝ Լակազետ (36՛)

Share |

Լրահոս