NBA. Դյուրանտի 38 միավորի շնորհիվ Գոլդեն Սթեյթը հաղթել է, այլ արդյունքներ (տեսանյութ)

14:57 19.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆում սկսվել են շարքերի երրորդ հանդիպումները: Այսօր կայացել է 3 խաղ:

NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» արտագնա խաղում 132-105 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Կլիպերսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերից Կևին Դյուրանտը, որը վաստակել է 38 միավոր: Սթիվեն Կարիի ակտիվում գրաննցվել է 21 միավոր, իսկ կալիֆոռնիացիներից դաբլ-դաբլ է ձևակերպել Իվիցա Զուբացը՝ 18 միավոր, 15 անդրադարձ:

Այսպիսով, «Գոլդեն Սթեյթը» շարքում առջևում է 2-1 հաշվով: Հաջորդ հանդիպումը կայանալու է կրկին Լոս Անջելեսում, ապրիլի 21-ին:

«Ֆիլադելֆիա Սիկսերսը» ևս արտագնա հաղթանակ է տոնել՝ 131-115 հաշվով առավելության հասնելով «Բրուկլին Նետսի» նկատմամբ: Ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Բեն Սիմոնսը, որը վաստակել է 31 միավոր: Տոբիաս Հարիսը 29 միավորով և 16 անդրադարձով դաբլ-դաբլ է ձևակերպել, Ջեյ Ջեյ Ռեդիկի ակտիվում գրանցվել է 26 միավոր, Ջիմի Բատլերի՝ 16:

«Ֆիլադելֆիան» շարքում հաղթում է 2-1 հաշվով: Հաջորդ հանդիպումը կայանալու է Նյու Յորքում, ապրիլի 20-ին:

Շարքում երկրորդ հաղթանակ է տոնել նաև «Սան Անտոնիո Սփյորսը», որը սեփական հարկի տակ 118-100 հաշվով հաղթել է «Դենվեր Նագետսին»: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Դերիկ Ուայտը, որը վաստակել է 36 միավոր:

«Սփյորսը» շարքում առջևում է 2-1 հաշվով: Հաջորդ հանդիպումը կայանալու է Սան Անտոնիոյում, ապրիլի 21-ին:

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների հնգյակը:

Share |

Լրահոս

Loading...