Նեյմարը պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն

21:06 19.04.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել Լիգա 1-ի 33-րդ տուրի շրջանակում «Մոնակոյի» դեմ կայանալիք հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, բրազիլացին տեղեկացրել է փարիզյան ակումբի բժշկական շտաբին, որ պատրաստ է վերադառնալ խաղադաշտ: 27-ամյա ֆուտբոլիստը չի խաղացել հունվարի 23-ից վնասվածքի պատճառով:

Նշենք, որ ՊՍԺ-«Մոնակո» հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Հաղթականի դեպքում ՊՍԺ-ն ժամկետից շուտ կհռչակվի Ֆրանսիայի չեմպիոն: 

Share |

Լրահոս