Յովիչը մոտ է Ռեալ տեղափոխությանը

14:16 19.04.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն առաջիկա օրերին ձևակերպելու է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տեղափոխությունը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ակումբները համաձայնության են հասել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի շուրջ: Տրանսֆերն արժենալու է 50-60 միլիոն եվրո: Այս գումարի 20%-ը բաժին է հասնելու է ֆուտբոլիստի նախկին ակումբին՝ «Բենֆիկային»:

Յովիչի համար պայքարում «Ռեալը» շրջանցել է «Բավարիային»: Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան»:

AS-ը գրում է, որ Յովիչի տեղափոխությամբ պայմանավորված՝ «Ռեալը» «Ռայո Վալյեկանոյից» չի վերադարձնի վարձավճարով հանդես եկող Ռաուլ դե Տոմասին, որն ավելի վաղ դիտարկվում էր որպես Կարիմ Բենզեմային փոխարինող:

Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Յովիչը մասնակցել է 27 հանդիպման և դարձել է 17 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...