Նապոլիի նախագահ. Ռոնալդուն Յուվենտուսին չօգնեց հաղթել ՉԼ-ում, քանի որ հաղթողը թիմն է

14:35 19.04.2019

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն անդրադարձել է «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից դուրս մնալու փաստին և խոսել է «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» պատասխան հանդիպման մասին:

«Ռոնալդուն «Յուվենտուսին» չօգնեց հաղթել Չեմպիոնների լիգայում, քանի որ հաղթում է թիմը:

Հույս ունեմ՝ հաջորդ մրցաշրջանում կփոխեն կանոնները, և արտագնա խաղում խփած գոլը կրկնակի թանկ չի լինի: Ես հետևել եմ «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» միջև երկրորդ խաղին: Սա ինչ-որ այլ աշխարհից հանդիպում էր: Ինքս ինձ ասում էի՝ ինչպիսի՜ ֆուտբոլ: Այս տեսանկյունից Իտալիան աչքի չի ընկնում: Այնպիսի տպավորություն է, ասես, Իտալիայում ոչ ոք չի ցանկանում ուրախանալ, և բոլորը մտածում են միայն տակտիկայի մասին: Անգլիական թիմերի դեմ միշտ շատ բարդ է խաղալ»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Share |

Լրահոս