Անգլիական 4 ակումբ 35 տարվա մեջ առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային կիսաեզրափակիչ

12:12 19.04.2019

Անգլիական միանգամից 4 թիմ դուրս է եկել եվրագավաթային ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչներ: «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» հետ, որոնք պայքարը շարունակում են Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայի 4 ուժեղագույն թիմերի շարքում են նաև «Արսենալն» ու «Չելսին»:

Ինչպես հայտնում է Opta Sport-ը,  անգլիական ակումբները նման արդյունքի չէին հասել 1983/84 մրցաշրջանից ի վեր:

Այն ժամանակ «Լիվերպուլը» դուրս է եկել Չեմպիոնների Գավաթի կիսաեզրափակիչ, «Մանչեսթեր Յունայթեդը»` գավաթակիրների Գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Տոտենհեմը» և «Նոթինգեմ Ֆորիսթը»` ՈւԵՖԱ-ի Գավաթի կիսաեզրափակիչ:

Այդ մրցաշրջանի արդյունքում անգլիացիները երկու տիտղոս նվաճեցին. իրենց մրցաշարերում հաղթանակներ տարան «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում կխաղան «Բարսելոնա»-«Լիվերպուլ» և «Այաքս»-«Տոտենհեմ» զույգերը, իսկ Եվրոպա լիգայում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն «Չելսի»-«Այնտրախտ» և «Արսենալ»-«Վալենսիա» զույգերը:

Share |

Լրահոս