Դե Յոնգ. Չեմ ամաչի Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել Բարսելոնային

16:39 19.04.2019

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Բարսելոնա», հայտարարել է՝ պատրաստ է Չեմպիոնների լիգայի եզրափակչում դիմակայել ապագա թիմին:

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում «Այաքսը» խաղալու է «Տոտենհեմի» հետ, իսկ «Բարսելոնան»՝ «Լիվերպուլի»:

«Ես մտածել եմ նման սցենարի մասին: Ինձ համար յուրահատուկ խաղ կլինի. միևնույն ժամանակ, նշանակություն չունի, թե ում դեմ ենք խաղալու: Քանի դեռ ես «Այաքսի» ֆուտբոլիստ եմ, ցանկանում եմ՝ հաղթի «Այաքսը»: Ես չեմ ամաչի Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել «Բարսելոնային», ինչպես դա արել եմ «Ռեալի» դեմ խաղում»,- Դե Յոնգի խոսքը մեջբերել է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար 75 միլիոն եվրո է վճարել «Այաքսին»:

Share |

Լրահոս