Հրապարակվել է Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

15:58 19.04.2019

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը:

Լավագույնների թվում ընդգրկվել է «Վալենսիայի»՝ 4, «Այնտրախտի»՝ 3, «Չելսիի» և «Սլավիայի» 2-ական ֆուտբոլիստ:

Եվրոպա լիգա, շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Նետո («Վալենսիա»):

Պաշտպաններ՝ Դա Կոստա («Այնտրախտ»), Դյակաբի («Վալենսիա»), Լատորե («Վալենսիա»):

Կիսապաշտպաններ՝ Խասեբե («Այնտրախտ»), Սոուչկե («Սլավիա»), Պարեխո («Վալենսիա»), Կոստիչ («Այնտրախտ»), Շևչիկ («Սլավիա»):

Հարձակվողներ՝ Պեդրո («Չելսի»), Ժիրու («Չելսի»):

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Արսենալը» խաղալու է «Վալենսիայի» հետ, «Այնտրախտը»՝ «Չելսիի»: Առաջին հանդիպումները կայանալու են մայիսի 2-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 9-ին:

Share |

Լրահոս