Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 28-րդ տուրից հետո

19:44 20.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց 28-րդ տուրը: 

Տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Արարատ» խաղում, որն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի:

«Շիրակը» և «Բանանցը» չորոշեցին հաղթողին՝ խաղի ընթացքում գոլ չխփելով, «Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լոռիի» դարպասը, իսկ «Փյունիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց «Գանձասար-Կապանից»: 

Այս տուրից հետո «Արարատ-Արմենիան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բանանցը», «Փյունիկն» ու «Ալաշկերտն» իրենց ակտիվում ունեն 43-ական միավոր:

5-րդ տեղը զբաղեցնող «Լոռին» ունի 38 միավոր: «Շիրակը» 31 միավորով 6-րդն է, իսկ «Գանձասար-Կապանը» 27 միավորով՝ 7-րդը: «Արցախը» 18 միավորով նախավերջին՝ 8-րդ տեղում է: Հետնապահ «Արարատը» վաստակել է 15 միավոր: 

Share |

Լրահոս

Loading...