Grenke Сhess Сlassic․ Արոնյանը մեկնարկում ոչ-ոքի խաղաց Նայդիչի հետ

23:53 20.04.2019

Գերմանիայում մեկնարկած Grenke Chess Classic մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: 

Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում, կողմերը համաձայնել են ոչ-ոքիի: 

Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը, ով հաղթել է Գերմանիան ներկայացնող Վինսենթ Կեյմերին: 

Վաղը՝ ապրիլի 21-ին, Արոնյանը կմրցի Գեորգ Մեյերի հետ: 

Share |

Լրահոս

Loading...