Դե Բրույնեն կրկին վնասվածք է ստացել

19:07 20.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտին հասցնել ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ հանդիպումը (1:0): 

Բելգիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հանդիպման առաջին խաղակեսում: 27-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է 38-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է մտել բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն: 

Ընթացիկ մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն վնասվածքների պատճառով մասնակցել է 18 հանդիպման: Նրա ակտիվում գրանցված է 2 գոլ և 2 գոլային փոխանցում: 

«Մանչեսթեր Սիթին» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ապրիլի 24-ին Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն արտագնա խաղում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Դերբին կկայանա «Օլդ Թրաֆորդում», Երևանի ժամանակով 23:00-ին: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...