Ռոնալդուն նոր ռեկորդ է գրանցել ֆուտբոլի պատմության մեջ

23:20 20.04.2019

«Յուվենտուսն» 8-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն:

Թուրինյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է դառնալ Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի չեմպիոն: 

Ավելի վաղ հարձակվողը 3 անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնությունը Մադրիդի «Ռեալի» հետ: 

Հիշեցնենք, որ 34-ամյա Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս» նախորդ տարվա ամռանը «Ռեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: 

Նրա գործող պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...