Զիդան. Պոգբան ինձ դուր է գալիս

20:28 20.04.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Պոլ Պոգբայի խաղը:

«Պոգբայի խաղն ինձ դուր է գալիս: Այդ պլանում ոչինչ չի փոխվել: Ես նրան անձամբ եմ ճանաչում, նա լավ է թե՛ պաշտպանվելիս, և թե՛ հարձակվելիս»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ Զիդանը հայտարարել էր, որ արդեն գիտի, թե ում տրանսֆերը պետք է գնի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 

Share |

Լրահոս

Loading...